Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Մի անգամ նման ծրագրով Երևանում հող տվե՞լ ենք»

«Մի անգամ նման ծրագրով Երևանում հող տվե՞լ ենք»
11.06.2013 | 13:33

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Ընդդիմադիրների խիստ քննադատության «դեմ» փորձեց կանգնել ԱԺ խոսնակը` արտահերթ ելույթով:
Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանը «ջիգյարով» պաշտպանեց նաև վարչապետին: «Սա մեր երկրի, ժողովրդի համար լավ նախագիծ է: Եթե կառավարությունն ասում է, որ արտոնություն է տալիս ընկերությանը, որը 650 մլն դոլար ներդրում է անում Դիլիջանում, շատ արդյունավետ առաջարկ է: Համաձայն եմ պարոն Բագրատյանի հետ, պետք է լինի ծրագիր»,- նշեց խոսնակը, հավելելով, որ համամիտ է ընդդիմադիր պատգամավորների «օբյեկտիվ» հարցադրումների հետ: «Բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են` տվեք հարկային արտոնություններ, որ բերենք ներդրումներ կատարենք: Բա որ մարդիկ բերեն ծախս անեն, ծրագիրն իրականացնեն, եթե արդեն ահագին ծախսեր չեն արել, արել են, ու չտրվե՞ն արտոնություններ: Համաձայն եմ, որ կան թերություններ, բայց համաձայն չեմ նման վերաբերմունքին, քննադատության` կոռեկտության սահմանները խախտելով,-ներդրողների դիտակետից փաստեց Աբրահմյանը և անցավ կառավարությանը:-Քննադատենք, բայց նաև ասենք` հարգելի կառավարություն, բերեք ծրագիրը ու նաև մեխանիզմը, թե ինչպես ենք այն իրականացնելու: Ծրագիրը պիտի տրամադրվի ԱԺ-ին»: Կոչ անելով նաև այն պատգամավորներին, որոնք ունեն հնարավորություն, ծանոթություն, ընկերություն, հրավիրել Հայաստան նման կարգի ներդրումներ իրականացնելու, խոսնակը փաստեց, որ կառավարությունը նրանց համար հարկային արտոնություններ կապահովի:
Վկայակոչելով Վրաստանի օրինակը, Աբրահամյանն ընդգծեց. «Մայրաքաղաքի կենտրոնում հողեր են տալիս դրամներով, ձրի, որպեսզի ներդրումներ անեն: Մի անգամ նման ծրագրով մենք Երևանում հող տվե՞լ ենք, որ ներդրում կատարի: Հիմա վարչապետը մի տասնհինգ միլիոն դոլար տվող ներդրողին իջնում է, դիմավորում, բարձրացնում է վերև, որ էս մարդը ներդրում կատարի: Ոնց որ հիմա եթե այդ ծրագիրը չընդունենք, հարկերը գալու են լցվեն պետբյուջե: Չի կարելի, չէ՞, այդ ծրագիրը չի իրականանալու Հայաստանում, գոնե աշխատատեղեր կունենա՞նք, գոնե գործազրկությունը կլուծենք: Եթե Աստծո կամոք ներդրողների հերթ կունենանք, այն ժամանակ նստենք քննարկենք, հարկային արտոնություններ տա՞նք, թե՞ ոչ»,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այս ծրագիրը կյանքի է կոչելու ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ